տուն Լուրեր Խոշոր ավտովթար Հրազդանում. վարորդը դիմել է փախուստի

Խոշոր ավտովթար Հրազդանում. վարորդը դիմել է փախուստի

141
0

timthumb

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Վանատուր թաղամասի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Արման Աբելյանի վարած Opel մակնիշի 9856 HP համարանիշի և դեռևս չճշտված վարորդի կողմից վարած Mercedes 35 NG 924 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com -ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով էլ պոկվել է Opel-ի հետևի անվահեծանը, իսկ Mercedes-ի վարորդն էլ դեպի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Mercedes-ի «փախստական» վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։