Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ՝ 37-ամյա Սարգիս Մարտիրոսյանի վարած ВАЗ 2104 մակնիշի 34 TQ 205 համարանիշի և Գյումրի քաղաքի Լալայան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Անդրանիկ Հլոյանի վարած Opel մակնիշի 34 ԼZ 877 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, իսկ Opel-ի ուղևոր՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: