տուն Լուրեր Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

108
0

46d0859f48459e8864af63500b23ec5a

Երեկ՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Պարույր Թորոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի 28 ՍՏ 309 համարանիշի և Բյուրական գյուղի բնակիչ, 30-ամյա Անիվարդ Թորոսյանի վարած Lada Priora մակնիշի 35 CՏ 903 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ բախման հետևանքով քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով Lada Priora-ի վարորդ Ա. Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչը տեղում պարզել է, որ Lada-ն ԱՊՊԱ չի ունեցել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում