Ադրբեջանում Մուղանլի-Իսմայիլի մայրուղու վրա տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ոստիկանության տեղեկություններով՝ Ford Tranzit միկրոավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, ինչի հետևանքով այն դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։
Ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։