Առնվազն 50 մարդ է զոհվել և 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պայթյունների հետևանքով, որոնք որոտացել են չինական Սինցզյան-ույգուրական ինքնավար մարզի բնակավայրերից մի քանիսում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալութոյւնը։
Պայթյունները տեղի են ունեցել կիրակի սեպտեմբերի 21-ին, սակայն Չինաստանի իշխանությունները միայն հիմա են տեղյակ պահում դրա մասին, երբ հնարավոր չէ թաքցնել նման մեծ թիվ կազմող զոհերով ահաբեկչությունը։ Նշվում է, որ զոհվածների թվում են 4 ոստիկաններ, 5 անցորդներ և 40 մահապարտ-ահաբեկիչներ։
Հարձակվողներից մի քանիսը զոհվել են ահաբեկչության ժամանակ, մյուսները սպանվել են ոստիկանության կողմից։