Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով ներկայում ձևավորված իրադրությունը աննախադեպ է: Ըստ նրա` երեք կուսակցությունները վերածվել են մի կուռ կառույցի` իրենց ղակավարներով հանդերձ: Խոսել այն մասին, որ չկա ծրագիր, Միքայել Մելքումյանը քաղաքական կարճատեսություն է համարում: «Կան խնդիրներ, որոնք տնտեսական հենք ունեն, կան նաև այնպիսինները, որոնք ունեն քաղաքական հենք»,- ասում է տնտեսագետ պատգամավորը: «Հենց տեսնում ենք, որ քաղաքական ճանապահով խնդիրները չեն լուծվում, անցնում ենք այլ ճանապարհների: Նորմալ է, որ տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ տարբեր բան են կարևորում, սակայն այլ բան է, որ հասկացել ենք, որ որոշակի տարբեր հայացքները պետք է մի կողմ թողնել և անցել երկիրը այս գահավիժումից հանելուն: Մենք մշտապես ասել ենք, այսպես ուղղենք այս խնդիրը, մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ենք ներկայացրել, օրինակ արդյունաբերության զարգացման մասին: Մենք ուզում ենք, որ իշխանությունը չփորձի վերարտադրվել»,- ասում է Մելքումյանը: