տուն Լուրեր Խորենացու փողոցում ախտահանման աշխատանքներ են

Խորենացու փողոցում ախտահանման աշխատանքներ են

91
0

snnd-472x265

Խորենացու փողոցի մսի իրացման կետերի և հարակից տարածքների նկատմամբ հսկողությունը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ուշադրության կենտրոնում է: ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն է կատարել Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից՝ մսի տաղավարներին և իրացման կետերին առընթեր մայթերին:

Մսի իրացման կետերի տարածքում ախտահանման կանխարգելիչ աշխատանքներն ունեն պարբերական բնույթ, Ծառայությունը հետևում է, որ ապահովվեն  իրավական ակտերի պահանջներին համապատասխանող սանիտարահիգիենիկ պայմաններ:

ՍԱՊԾ