տուն Լուրեր Խոչընդոտներ չեմ տեսնում Թուրքիա սպառազինումների մատակարարումների համար. ՌԴ փոխվարչապետ

Խոչընդոտներ չեմ տեսնում Թուրքիա սպառազինումների մատակարարումների համար. ՌԴ փոխվարչապետ

68
0

68698

Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիա սպառազինումների մատակարարումների համար։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, մեկնաբանելով Ս-400 զենիթ հրթիռային համակարգերի գնումը։

«Իսկ ինչո՞ւ նրանք չեն կարող գնել։ Ուզո՞ւմ եք՝ գնե՛ք։ Միայն փողը վճարեք ու մենք կվաճառենք։ Նկատի ունեմ Թուրքիային։ Հույները գնում են , չէ՞։ Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներն առայսօր մեր ավիացիայով են սպառազինված։ Աֆղանները խնդրում են, որ ամերիկացիները մեզնից գնեն ուղղաթիռներ Աֆղանստանի համար»,-  ասել է փոխարչապետը: