Երգչուհի Ալլա Լեւոնյանը կոչ է անում ազատ արձակել երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանին:
Ֆեյսբուքի իր էջում երգչուհի գրել է.
«Եղիշե Պետրոսյանի հետ ծանոթացել եմ 1993 թ, երբ ընդունվեցի «Արձագանք» ստուդիա: Միասին աշխատել ենք գրեթե մեկ տարի, բայց այդքանն էլ բավական էր ճանաչելու եւ հարգելու նրան որպես բարի, առաքինի եւ լավ մարդու: Ես խնդրում եւ կոչ եմ անում հանգիստ թողնել եւ չհետապնդել նրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ նա առողջական խնդիրներ ունի»: