տուն Լուրեր Խմբասենյակային նոր գույք`Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին

Խմբասենյակային նոր գույք`Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին

96
0

ece5ad6d58e0e78aa2acfaaeb10652b38fbb09e9

Երևանի քաղաքապետարանի համար 154 մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում: Մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը նշել է, որ նորոգ ու բարեկարգ մանկապարտեզին քաղաքապետարանի նվիրաբերած գույքը կարևոր է բազմատեսակ խաղերի կազմակերպման համար և ըստ տարիքային խմբերի՝ կնպաստի փոքրիկների ֆիզիկական և մտավոր ունակությունների կատարելագործմանն ու զարգացմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն