Վտանգավոր կորոնավիրուսի պատճառով ընկերությունը ստիպված է եղել նոր սմարթֆոնների շնորհանդեսն անցկացնել առցանց։
Xiaomi ընկերությունը ներկայացրել է Mi 10 սմարթֆոնները։ Հեռարձակումը եղել է Xiaomi-ի էջում`Weibo-ով։
Xiaomi Mi 10 и Mi 10 Pro սմարթֆոնները. գաջեթներն ունեն 6,67 դյույմանոց էկրաններ` Super AMOLED 2340х1080 պիկսել հնարավորությամբ.
Նորույթներն ունեն Snapdragon 865 կուտակիչ եւ նոր`LPDDR5 ձեւաչափի օպերատիվ հիշողություն։
Գաջեթները հասանելի կլինեն 8 եւ 12 գիգաբայթ օպերատիվ, ինչպես նաեւ 128- եւ 256 գիգաբայթ ներկառուցված հիշողություն։
Mi 10 սմարթֆոնի առանձնահատկություններից մեկը ֆոտոխցիկն է. 108 մեգապիկսել, մեծանկյուն օբյեկտիվ` 13 մեգապիկսելանոց, ինչպես նաեւ լրացուցիչ սենսորներ` յուրաքանչյուրը երկու մեգապիկսել հնարավորությամբ։
Mi 10 Pro-ի ֆոտոխցիկը 108 մեգապիկսել է, մեծանկյուն օբյեկտիվ` 20 մեգապիկսելանոց, երկու հեռուստաօբյեկտիվ 12 եւ 8 մեգապիկսելանոց` թվային 50Х խոշորացումով։
Մանրամասները` տեսանյութում։
#Xiaomi #xiaomimi10 #Mi10Pro #xiaomimi10pro
— Xiaomishka (@xiaomishka) February 13, 2020
Hand-on video ?? pic.twitter.com/l5pYFjGzVa