Համացանցում հայտնվել են Xiaomi Mi 10 Pro-ի թեստերի արդյունքները, որոնց համաձայն սարքավորումն աշխարհի ամենահզոր սմարթֆոնն է: Այս մասին գրում է lenta.ru-ն` հղում անելով չինական Digital Chat Station բլոգին:
Բլոգի տեղեկությունների համաձայն՝ Xiaomi ընկերությունը նոր սմարթֆոնի արտադրությունը կսկսի մոտակա ժամանակներս:
AnTuTu սինթետիկ թեստերի արդյունքում Mi 10 Pro-ն հավաքել է 600 000 միավոր: Նշվում է, որ Xiaomi Mi 10-ը նույն թեստերով հավաքել էր 560 000 միավոր:
Mi 10 Pro-ն կստանա 120 հերց հաճախականությամբ էկրան, Qualcomm Snapdragon 865 պրոցեսոր, 8 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 66 վատ հզորությամբ արագ լիցքավորվող մարտկոց:
AnTuTu թեստերի տվյալներով՝ հունվաին շուկայում ամենաարդյունավետ սմարթֆոնը Vivo iQOO Neo 855-ն է եղել, որը հավաքել է 504 000 միավոր:
Սպասվում է, որ Xiaomi Mi 10 Pro-ի թողարկումն սկսվելու է փետրվարի կեսերին: