Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան երեքշաբթի օրը տեղափոխվել է հիվանդանոց՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում ստացած գլխի վնասվածքի պատճառով։ Այս մասին հաղորդում է AS կայքը։
Մադրիդցիները հաղթել են «Կորնելյա» թիմին՝ 5։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Խեդիրան ուժեղ հարված է ստացել ծնոտին։ Բժշկական օգնություն ստանալուց հետո գերմանացին վերադարձել է խաղադաշտ, սակայն շուտ փոխարինվել է գլխապտույտի պատճառով։
Ըստ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի՝ Խեդիրան հիվանդանոցում կմնա բժիշկների վերահսկողության տակ։