Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված 51 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 26.392.372 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված դեպքերից 10-ի վերաբերյալ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: