Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Նոր Հայաստանի անդամները բողոքի ակցիա են իրականացրել Մաշտոցի պողոտայում, ի պաշտպանություն Ամանորի գիշերը կալանավորված Գեւորգ Սաֆարյանի: Ակցիայի մասնակիցների եւ ոստիկաների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Ոստիկանության բաժանմունք է բերման ենթարկվել 14 քաղաքացի:
ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Araratnews.am-ին հայտնեցին, որ բերման ենթարկվածերը գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 –րդ հոդվածի հատկանիշներով են բերման ենթարկվել”,- ասացին Ոստիկանությունից, հավելելով, որ բերման ենթարկվածները բաժանմունքում կմնան մինչեւ երեք ժամ, որից հետո բերման կենթարկվեն:
Ոստիկանությունից նաեւ ճշտեցինք, թե ինչու՞ են ոստիկանները բռնի ուժ կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ: Լրատվականից նշեցին, թե ոստիկանությունը գործել է օրեքի շրջանակներում: