Այսօր վաղ առավոտից կուտակումներ են Մալաթիա Սեբաստիա համայնքի 7/55 ընտրատեղամասում։ Մարդկանց հոսքը ընտրատեղամաս չի դադարում, խառնաշփոթ է։ Ընտրական հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 11։00-ի դրությամբ 350 մարդ մասնակցել է քվեարկությանը, այստեղ կա 1958 ընտրող։ Հանձնաժողովի նախագահի խոսքերով՝ ակտիվությունը բնական է․ «Այս տեղամասը միշտ էլ ակտիվ է եղել, ակտիվությունը նորմալ եմ գնահատում, ոչ մի միջադեպ չի եղել»։
Նյութի աղբյուրը ` hraparak.am