«Այո-ոչ» քարոզարշավի մասնակիցները քիչ առաջ Ուշի համայնքում մտել են խանութներ ու աշխատակիցներից փորձել են ճշտել նրանց առավել հաճախ հանդիպող խնդիրները։ Խանութի աշխատակիցներից մեկը նշեց, որ սոցիալական վատ պայմանների պատճառով առևտուր կատարում են հիմնականում պարտքով։ Ապա ցույց տվեց պարտքի ցուցակը՝ ի ապացույց խոսքերի։
Քննարկում ծավալվեց ոռոգման ջրի, սոցիալական այլ խնդիրների շուրջ։ Գյուղի կանանցից մեկը մոտեցավ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանին՝ խնդրելով աջակցել՝ որոշ սոցիալական կարիքներ լուծելու հարցում։ Պատգամավորը խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի սոցիալական վարչություն, իսկ Այո-ի մյուս ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը խնդրի լուծման մեկ այլ տարբերակ առաջարկեց՝ դիմել Սոցապ նախարարություն։
Ի դեպ, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը գյուղի պապիկների հետ հասցնում է շախմատ խաղալ։ Իսկ Միքայել Մելքումյանը՝ նարդի։