Կառավարությունը խաղատներում 1 միլիոն դրամից ավելի գործարք իրականացնողներին ուզում է «վերահսկողության» տակ պահի: Վաղը կառավարության հաստատմանն է ներկայացվելու որոշման նախագիծ, ըստ որի շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչների կողմից 1 միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման եւ պահպանման կարգը: Կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով: Ֆինանսների նախարարության նախագծում նշված է՝ «Կազմակերպչի կողմից հաճախորդի նույնականացում իրականացվում է միայն «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում (խաղանիշերի գնում, խաղադրույքների կատարում, շահումների վճարում կամ տրամադրում, նախորդ 3-ի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում)՝ 1 միլիոն դրամը գերազանցող որեւէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից): Ըստ նախագծի, շահումով խաղերի կազմակերպիչը 1 միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդին նույնականացնում եւ նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի եւ այլ տեղեկությունների հիման վրա: Այդ անձինք հաշվառվելու են եւ ամբողջ տվյալները պահպանվելու են շտեմարանում: Ընդ որում, ինչպես նշված է նախագծում, այդ հաշվառումը պետք է կատարվի այնպես, որ հարկ եղած դեպքում հնարավորություն լինի վերականգնել այն աշխատակցի տվյալները, որն իրականացրել է հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը կամ պահպանման ենթակա տեղեկությունների, փաստաթղթերի ձեռքբերմանն ուղղված այլ գործողությունները: Իսկ տվյալների պահպանումն էլ՝ այնպիuի եղանակով պիտի իրականացվի, որը կապահովի յուրաքանչյուր առանձին գործարքի վերականգնումը եւ այդ տեղեկատվության օգտագործման հնարավորությունը որպեu դատավարական ապացույց:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ