Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Պակիստանի 17-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը եւ երեխաների իրավունքների պաշտպան Քայլաշ Սատյարտխին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
2013թ. Յուսուֆզայն արդեն ստացել էր Սախարովի անվան մրցանակը «Մտքի ազատության համար»։ Իր բլոգում նա քննդատում էր «Թալիբանին» եւ պայքարում կանանց՝ ուսում ստանալու իրավունքների համար։
Սատյարտխին հիմնել է Bachpan Bachao Andolan կազմակերպությունը, որն իր գոյության՝ 15 տարվա ընթացքում գերությունից ազատել է շուրջ 80 հազար երեխայի, այնուհետեւ օգնել նրանց վերականգնվել եւ ուսում ստանալ։
Նախնական տվյալներով Խաղաղության նոբելյան մրցանակի էին ներկայացված Հռոմի Պապ Ֆրանցիսկոս առաջինը եւ Էդուարդ Սնոուդենը։
Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվում է 1901 թվականից։ Այն հասարակական-քաղաքական եւ մարդասիրական գործունեության ամենահեղինակավոր միջազգային պարգեւն է համարվում։ Մրցանակը տրվում է ինչպես անհատ անձանց, այնպես էլ պաշտոնական եւ հասարակական կազմակերպություններին։