տուն Լուրեր WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակների 10-րդ խմբաքանակը

WikiLeaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակների 10-րդ խմբաքանակը

121
0

Podesta-Hillary-CAP

WikiLeaks կայքը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակների 10-րդ խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

Առաջին խմբաքանակը հրապարակվել էր հոկտեմբերի 8-ին: Կայքը նամակագրությունները հրապարակում է մաս առ մաս՝ օրական մի քանի հազար նամակ: Նամակներում հիմնականում անդրադարձ է կատարվում Պոդեստայի՝ Քլինթոնի խորհրդականների հետ զրույցներին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթներին: