Wikileaks-ի էջում հայտնվել է նոր հրապարակում, որում նշվում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է Ֆրանսիայի իշխանություններին, մասնավորապես՝ Ֆրանսիայի ֆինանսների նախարարությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաձայն այդ զեկույցի՝ Գործակալությունը հետևել է երկու նախարարությունների, ինչպես նաև տեղեկություններ է հավաքել Փարիզի կողմից իրականացվող արտահանման և ներկրման քաղաքականությանը:
Անցած շաբաթ Wikileaks-ը տեղեկացրել էր, որ գործակալությունը հետևել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին, Նիկոլա Սարկոզիին և գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Օլանդը հայտարարել է, որ այդպիսի բան թույլ չի տա: