Wikileaks կայքը հրապարակել է Ջուլիան Ասանժի մասին նկարահանվող «Հինգերորդ իշխանություն» ֆիլմի սցենարը,- հաղորդում է The Huffington Post-ը:
Կայքի հեղինակներն իրենց բացասական կարծիքն են հայտնել ֆիլմի վերաբերյալ, սցենարն անվանել են «անպատասխանատու, անօգուտ և վնասակար»: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 18-ին: Ջուլիան Ասանժի կերպարը մարմնավորում է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբեչը: