տուն Լուրեր «WCIT 2019»-ի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

«WCIT 2019»-ի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել

458
0
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում (WCIT-2019) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Տոլա Յադեթեի,  Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկինի, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիի, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ:
Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու և «WCIT 2019» համաժողովին մասնակցելու համար: Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել համաժողովը բարձր մակարդակով և արդյունավետ կազմակերպելու համար:
Հակոբ Արշակյանը, անդրադառնալով տեխնոլոգիական կրթության հայկական մոդելին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո»,  Պոլիտեխնիկի Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն  ուղղված պետական քաղաքականություն, նշել է, որ բավական երկար ժամանակ է պահանջվել այդ մոդելը մշակելու համար, և պատրաստակամություն է հայտնել այդ փորձով կիսվելու եթովպիացի գործընկերոջ հետ:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև հայկական գիտական մեծ ներուժի առկայությունը տեխնոլոգիական ոլորտի տարբեր ուղղություններում, անդրադարձել «Ինժեներական քաղաք» ծրագրին:

Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը կիսվել են իրենց առաջնահերթություններով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է նախարարության գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ թվայնացում, ռազմարդյունաբերություն և էկոհամակարգի զարգացում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով ընդլայնելու համագործակցությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here