WBA-ի վարկածով թեթեւ քաշային անվանակարգում աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը ճապոնուհի Նաոկո Ֆուձիոկիի դեմ մենամարտում պաշտպանել է իր տիտղոսը։
Բոլոր ռաունդների ավարտից հետո մրցավարները հաղթանակը միաձայն տվել են «Մարդասպան թագուհուն» (97:93, 97:94, 96:94): Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակցուհին իր պրոֆեսիոնալ կարիերայում տարավ 34-րդ հաղթանակը։
Նշենք, որ Սյուզի Կենտիկյանը իր հաղթանակը նվիրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։