տուն Լուրեր Վյաչեսլավ Հարությունյանը` «Վոստոչնի» բանկի նախագահի պաշտոնակատար

Վյաչեսլավ Հարությունյանը` «Վոստոչնի» բանկի նախագահի պաշտոնակատար

102
0

«Վոստոչնի» բանկի տնօրենների խորհուրդը Վյաչեսլավ Հարությունյանին նշանակել Է վարկային կազմակերպության վարչության նախագահի պաշտոնակատար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է «Վոստոչնիի» հաղորդագրության մեջ: «Վոստոչնի» բանկի գլխավոր գործադիր տնօրեն Է նշանակվել Կոնստանտին Ռոգովը:

Նա նաեւ կպահպանի վարչության փոխնախագահի պաշտոնը: Վյաչեսլավ Հարությունյանը ղեկավար պաշտոններ Է զբաղեցրել Մոսկվայի վարկային բանկում, «Ուրալսիբ» բանկում եւ Սբերբանկում: «Վոստոչնի» բանկը տարածաշրջանային խոշոր բանկ Է, որը մասնագիտացած Է մանրավաճառ վարկավորման բնագավառում: Վաճառքների ցանցն առավելապես գտնվում Է Հեռավոր Արեւելքում եւ Արեւելյան Սիբիրում: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ բանկն ակտիվների չափով զբաղեցրել Է 33-րդ տեղը ՌԴ-ի բանկային համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: