Սերիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը դարձել է երկրի նախագահի պաշտոնին Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջադրած միասնական թեկնածուն, կուսակցության գերագույն խորհուրդը պետք է հաստատի նրա թեկնածությունը ուրբաթ օրը, հաղորդում է Blic պարբերականը։
«Վուչիչը խոստացել է շարունակել բանակցությունները ներկայիս նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ եւ փորձել ապահովել լիակատար ազգային միասնությունը…Սերբիան նախկին ուժերից պաշտպանելու եւ ապագան առաջընթացը ապահովելու համար», – ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Սերբիայի առաջադիմական կուսակցության հիմնադիրը ներկայիս նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն է, որ փետրվարի 15–ին դառնում է 65 տարեկան։