տուն Լուրեր Վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ-ի հետազոտական սուզանավը. զոհվել է 14 մարդ

Վթարի է ենթարկվել ՌԴ ՊՆ-ի հետազոտական սուզանավը. զոհվել է 14 մարդ

111
0

Ռուսաստանի տարածքային ջրերում վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական սուզանավը, զոհվել է 14 մարդ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Նախարարությունը հաղորդում է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից: Նշվում է, որ հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

Ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար հարուցվել է հետաքննություն: Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, թե քանի մարդ է եղել սուզանավում և ինչն է հանդիսացել հրդեհի պատճառը:

Հետաքննությունը վարում է Ռուսաստանի ռազմական նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, որն այս տարվա մայիսի 3-ին է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով նշանակվել այդ պաշտոնում: