տուն Լուրեր Վտանգ չի էլ եղել, որ անցնի. Արգամ Աբրահամյան

Վտանգ չի էլ եղել, որ անցնի. Արգամ Աբրահամյան

139
0

argam1

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանից ԱԺ-ում լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ խիստ լարվել են իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի եւ աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները: «Իհարկե ո՛չ, սխալ տեղեկություններ են»,- ի պատասխան ասաց Արգամ Աբրահամյանը:

Մամուլը դեռ մի քանի օր առաջ գրել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակի տոնակատարության ժամանակ Հովիկ Աբրահամյանը չի հրավիրվել «Փարավոն» ռեստորան, որտեղ ներկա են եղել Ծառուկյանի մյուս խնամիները:

Հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանը հանդիպե՞լ է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, Արգամ Աբրահամյանը չհերքեց. «Ես տեղյակ չեմ, որ հանդիպել են, բայց եթե հանդիպել էլ են, ի՞նչ կա դրա մեջ»,- նշեց նա: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոն ստանձնի, եւ արդյո՞ք դրան խանգարող բան չկա, Արգամ Աբրահամյանը նկատեց, որ դրան խանգարող բան չկա։ Հարցին, թե արդյոք Աբրահամյանների բիզնեսներն այլեւս վտանգի տակ չե՞ն, պատգամավորը նշեց. «Վտանգ չի էլ եղել, որ անցնի»։

Փայլակ Ֆահրադյան