տուն Լուրեր «Վստրեչի Ապերի» տուժողներն անհանգիստ են. ինչո՞ւ է ազատ արձակվում քրեական հեղինակությունը

«Վստրեչի Ապերի» տուժողներն անհանգիստ են. ինչո՞ւ է ազատ արձակվում քրեական հեղինակությունը

121
0

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ազատ արձակվելու փաստը մտահոգել է տուժող կողմին: Արամ Վարդանյանի կողմից առևանգված Մամիկոն Բագրատունու կինը՝ Ասյա Գալստյանը, AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ապրում են վախի մթնոլորտում: Նրանց անվտանգությունը 24-ժամյա ռեժիմով պահպանում է ՀՀ ոստիկանությունը, և փաստ է, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, ու այդ ամենի հետ զուգընթաց դատարանն անհասականալի կերպով ազատ է արձակում ծանր հանցանքի մեջ մեղադրվող քրեական հեղինակությանը:

Ասյա Գալստյանը պատմեց, որ  նախորդ տարի ամուսնուն առևանգելուց և ծեծի ենթարկելուց հետո հայտնել են, որ  որ պետք է լքի Հայաստանը: Հիմա, երբ Արամ Վարդանյանին ազատ են արձակել, իրենք մտածում են հեռանալ Հայաստանից.

«Հիմա նա, որ նոր է ազատվել, դեռ ոչինչ չի արել, ավելի զգուշավոր է, բայց մենք վախի մեջ ենք ապրում, քանի որ գիտենք, թե ում հետ գործ ունենք: Մեր մտավախությունն այն է, որ այդ մարդու պատճառով մեկ տարի հանգիստ Հայաստանում չենք կարողացել ապրել, հիմա անվտանգության համակարգով ենք ապրում, ո՞նց հանգիստ լինենք»,-ասաց Ասյա Գալստայանը:

Գալստյանը նշեց, որ դատախազությունն ու դատարանը պետք է զգոն լինեն:

«Դատավաորը անհասկանալի որոշում է կայացրել: Ինչպե՞ս է ստացվում, որ ինտերպոլով հետախուզվողին գրավով ազատ են արձակում, դատավորը Տաթևիկ Գրիգորյանն է եղել»,-ասաց Գայաստյանը:

Ասյա Գալստյանը նշեց, որ այս օրերին Արամ Վարդանյանը ոչինչ չի անում, հավանաբար զգուշ է, բայց վախ իրենց մեջ առկա է:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 5-ի երեկոյան 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան էքստրադիցիայի ենթարկված Արամ Վարդանյանին՝ քրեական հեղինակություն «Վստրեչի Ապերին»:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Արամ Վարդանյանի հետ: Պատրաստ ենք հրապարակել նաև նրա տեսակետը: