Այս շրջանում երկխոսությունը ՀՀ և Ամերիկայի միջև ակտիվ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Երկխոսության շարունականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է»,- ասաց նախարարը։
Դիտարկմանն՝ արդյոք սեպտեմբեին վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում, նախատեսվա՞ծ է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ՝ Մնացականյանը նշեց.
«Վստահ եմ՝ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ մակարդակներում են եղել հանդիպումները և ինչ հաճախականությամբ, ապա որևէ դեֆիցիտ քաղաքական երկխսության առումով այս տարվա ընթացում ԱՄՆ հետ չենք ունեցել»: