տուն Լուրեր Վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել. Գեներալի դատավոր աղջիկը մտադիր չէ հրաժարական...

Վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել. Գեներալի դատավոր աղջիկը մտադիր չէ հրաժարական տալ

133
0

Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրում որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն է։

Նա, հիշեցնենք, 2015 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դատավոր, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես գործի անցել Արմավիրի դատարանում որպես դատավորի օգնական, 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատրաստվո՞ւմ է արդյոք գեներալի աղջիկը հրաժարական տալ. Primenews.am-ը փորձել է ճշտել Նաիրա Գրիգորյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ թե ինչ ասել է «դեռևս», մանրամասնեց, որ չունի նման մտադրություն։ «Ինչի՞ պետք է ես հրաժարականի դիմում ներկայացնեմ։ Ո՞վ է ինչի իմ հրաժարականը պահանջել։ Այս պահի դրությամբ ես իմ աշխատանքը լիարժեք կատարում եմ և դժգոհություններ չկան»,- ասում է դատավորը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: