Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 12-ամյա տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
16-ամյա աղջիկն էլ շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծանր է, կայուն: Երկուսն էլ շարունակում են գտնվել բժիշկների հսկողության ներքո», — Facebook-յան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։