Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին իր ամենամյա զեկույցի ժամանակ ստորագրել է պարտադիր զինակոչը հետաձգելու մասին հրամանագիր` հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Խիդաշելին նշել է, որ երկրի օրենսդիր մարմնին չի հաջողվել համապատասխան օրենք ընդունել, սակայն ինքը գտել է այնպիսի ճանապարհ, որն իրեն հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշելու և սեփական հրամանագիր հրապարակելու:
«Ես հենց հիմա ձեր դիմաց ստորագրում եմ պարտադիր զինակոչը վերացնելու մասին հրամանագիր, հետևաբար, որոշումը մտել է ուժի մեջ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: