տուն Լուրեր Վրաստանում փրկել են ծովում խեղդվող հայերին

Վրաստանում փրկել են ծովում խեղդվող հայերին

112
0

Sarpi_Beach,_Georgia

Աջարիայում՝  սեւծովյան Քոբուլետի կուրորտի ափին փրկարարները ջրից հանել են երկու զբոսաշրջիկների, որոնք ուժեղ ալիքների պատճառով չէին կարողացել ափ դուրս գալ։

Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնել է, որ զբոսաշրջիկները, ում օգնություն է ցուցաբերվել, Հայաստանի քաղաքացիներ էին։

Այսօր սեւծովյան ափին գրանցվել է 5 բալանոց փոթորիկ։ ՆԳՆ տվյալներով, օրվա ընթացքում ջրից փրկել են մոտ 100 մարդու։