Վրաստանի ՆԳՆ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի եւ դատախազության հետ համատեղ միջոցառումների արդյունքում քրեական պատասխանատվության են ենթարկել Թուրքիայի քաղաքացիներ 20-ամյա Բարիս Ա.-ին, 34-ամյա Զեքա Ա.-ին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացի 22-ամյա Արմինե Դ.-ին, հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները ձեռք են բերել Սիմ-բոքսի համակարգչային սարքեր եւ Թբիլիսիի ու Մարնեուլի ժամանակավոր կացարաններում այս սարքավորումների վրա տեղադրելով «Մոբիտել» ընկերության սիմ քարտերը՝ հանցագործները խարդախության միջոցով միջազգային զանգեր են կատարել՝ բջջային օպերատորին հասցնելով11 620 լարիի չափով նյութական վնաս։
Թբիլիսիում եւ Մարնեուլում մեղադրյալների բնակարանները խուզարկելիս որպես իրեղեն ապացույց առգրավվել են Սիմ-բոքսերը, մեծ քանակությամբ «Մոբիտել» ընկերության սիմ քարտեր։