տուն Լուրեր Վրաստանում ընդդիմությունը կոչ է անում վերսկսել բողոքի ակցիան

Վրաստանում ընդդիմությունը կոչ է անում վերսկսել բողոքի ակցիան

103
0

«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին վերսկսել  բողոքի ակցիան Թբիլիսիի կառավարության շենքի մոտ. այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:

Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել կողմնակիցներին ուրբաթ՝ հունիսի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը երեկոյան ժամը 19.00-ին դուրս գալ Թբիլիսիի կենտրոն:

Լրագրողների  հետ զրույցում  ընդդիմադիր կուսակցության նախագահը հայտարարել  է, որ բողոքողները  երկրի  ղեկավարությունից պահանջելու են «համարժեք գործողություններ» և  երկխոսություն: Նա միաժամանակ նշել  է, որ ցուցացարները չէին գրոհի խորհրդարանի շենք, եթե իշխանություններն միանգամից ականջալուր լինեին ընդդիմադիրների պահանջին՝ խորհրդարանի և ՆԳՆ ղեկավարների պաշտոնանկությանը:

Այժմ ամբողջ Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան և խորհրդարանին հարող ողջ  տարածքը պաշտպանվում է իրավապահների կողմից և ուժեղացված հսկողության տակ է: