տուն Լուրեր Վրաստանում ձերբակալել են ՀՀ քաղաքացու

Վրաստանում ձերբակալել են ՀՀ քաղաքացու

359
0

Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հայ-վրցական սահմանին ձերբակալել են ՀՀ քաղաքացու ռադիոակտիվ նյութ Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու փորձի մեղադրանքով: Այս մասին հայտնում են Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

«Ռադիոակտիվ նյութը բաշխված է եղել չորս փաթեթներում, որոնց ընդհանուր քաշը կազմել է 71,63 կգ: Այն պարունակել է «Տորիյ 232» տեսակի ռադիոակտիվ իզոտոպ, որը միջուկային նյութերի խմբին է պատկանում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Վրաստանի հատուկ ծառայության տվյալներով, նյութը տեղում ուսումնասիրվել եւ առգրավվել է քաղաքացու ավտոմեքենայից: Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն որոշում է կայացրել տվյալ գործով՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ընտրելով կալանքը որպես խափանման միջոց:

Քրեական գործը հարուցվել է «միջուկային նյութերի ապօրինի շրջանառության» եւ «Պետական սահմանը հատելու կարգի խախտում» հատկանիշներով, որի անձին սպառնում է  5-10 ազատազրում: Գործը քննում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի գլխավոր քննչական վարչությունը: