Վրաստանի խորհրդարանի բյուրոն Սահմանադրության մեջ փոփոխություններ է մտցրել, որոնք ամուսնության հասկացությունը բացատրում են որպես միայն կնոջ եւ տղամարդու միություն:
Թեման այժմեական է դարձել հունվարի վերջին` այն բանից հետո, եթե ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան, փաստաբան Գեորգի Թաթիշվիլին հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան` պահանջելով երկրում օրինականացնել միասեռ ամուսնությունները: Նա իր հայտը հիմնավորել է նրանով, որ Սահմանադրության մեջ չի ասված, թե ամուսնությունը միայն տղամարդու եւ կնոջ միությունն է: Բայց դա նշված է Քաղաքացիական օրենսգրքում, գրում է «Գրուզիա On-line»-ը:
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է, որ երեք ընթերցումից յուրաքանչյուրի ժամանակ դրանց օգտին քվեարկի պատգամավորների ցուցակային կազմի առնվազն ¾-ը:
Օրինագծի հեղինակներն են իշխող կոալիցիայի չորս խմբակցություն` «Վրացական երազանք», «Վրացական երազանք` պահպանողականներ», «Վրացական երազանք` արդյունաբերողներ» եւ «Վրացական երազանք-Ազգային ֆորում»: