Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հիմնական պայմանները:
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»:
«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կարեւոր նախապայմաններ են Վրաստանի տարածքային ամբողջականության եւ այն բոլոր ինքնիշխան որոշումների նկատմամբ հարգանքը, որը վրացական իշխանությունն ընդունում է վրացի ժողովրդի հետ միասին: Երկխոսությունն ամեն դեպքում անհրաժեշտ է, եւ մենք երկխոսության ուղիներ ունենք», — ասել է Քվիրիկաշվիլին: