տուն Քաղաքական Միջազգային Վրաստանի պաշտպանության փոխնախարարը հրաժարական Է տվել

Վրաստանի պաշտպանության փոխնախարարը հրաժարական Է տվել

86
0

12Վրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հրաժարական Է տվել եւ, ինչպես ենթադրվում Է, աշխատանքը կշարունակի երկրի նախագահի վարչակազմի կառուցվածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են վրացական հեռուստաընկերությունները՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Փոխնախարարի հրաժարականի պատճառները չեն ճշտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հայտարարվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջիկա ճեպազրույցի մասին, որը, ենթադրաբար, կվերաբերի պաշտպանության նախարարությունից Դոլիձեի հեռանալու թեմային:

Ավելի վաղ նախագահը Դոլիձեի թեկնածությունը խորհրդարանին Էր ներկայացրել Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն նա չստացավ պատգամավորների աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: