տուն Լուրեր Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ

Վրաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ

58
0

050600

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի ղեկավարության հետ, եթե նման նախաձեռնությամբ հանդես գան երկու կողմերն էլ, և հանդիպումն ունենա հստակ օրակարգ` տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Վրաստանի նախագահի խոսքով՝ եթե լինի գիտակցում, որ Վրաստանը Ռուսաստանի թշնամին չէ և միտված է Ռուսաստանի հետ բացառապես բարեկամական հարաբերությունների, ապա համապատասխան գերատեսչությունների աշխատանքի համատեքստում նման հանդիպում անկասկած կկայանա:

«Դիվանագիտությունը և քաղաքականությունը խոսակցություն են, այլ ոչ թե զենք ճոճել», — ասել է Մարգվելաշվիլին: Միաժամանակ նա ընդգծել է, որ լիովին համաձայն է Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի որդեգրած արտաքին քաղաքական կուրսի հետ: