Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե քննարկման առարկա են դառնալու երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով հակամարտությունների խնդիրները։ Այս մասին հաղորդում է Apsny.ge կայքը։
«Պատրաստ եմ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն միայն այն թեմաներով, որոնք կապված են Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանին առաջարկում ենք բարիդրացիական հարաբերություններ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգման պայմանով, և մենք պատրաստ ենք դա քննարկել», — հայտարարել է Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել վրացի գործընկերների հետ, եթե Թբիլիսիից լինի համապատասխան ազդանշան։