տուն Հասարակություն Բժիշկ Ովքեր պետք է ձմերուկ ուտեն, ովքեր՝ ոչ

Ովքեր պետք է ձմերուկ ուտեն, ովքեր՝ ոչ

205
0

Ձմերուկը ոչ մի դեպքում չպետք է ընդունել ուտելուց առաջ կամ անմիջապես հետո՝ մարսողության խնդիրներ չառաջացնելու համար: Ձմերուկը ավելի  լավ է առանձին ուտել՝ հիմնական սնունդ ընդունելուց առնվազն երկու ժամ առաջ կամ երկու ժամ հետո:

Քաղցր ձմերուկը պարունակում է գլյուկոզ ու սախարոզ, որոնք ոչ միայն դյուրին յուրացվում են, այլև օգտակար են առողջության համար: Ձմերուկը պարունակում է նաև բջջանյութ, որը լավացնում է աղիների  գալարակծկանքը, ուստի ձմերուկը կանոնավոր օգտագործելը ցուցված է այն մարդկանց, ովքեր ունեն փորկապության խնդիր:

Ձմերուկը պետք է շատ  ուտեն նաև  այն մարդիկ, ովքեր տառապում են նեֆրիտից կամ պիելոնեֆրիտից.  ձմերուկը, որ պարունակում է բնական հիմքեր, կանխում է երիկամներում քարերի առաջացումը:

Կարելի է նաև ուրախացնել հիպերտոնիկներին. 150 գ ձմերուկի  միջուկը պարունակում է մագնեզիումի օրական չափաքանակը, որն անհրաժեշտ է այդ խնդիրն ունեցող անձանց: Իսկ մյուս բոնուսները՝ երկաթի, С, В1, В2, С, РР վիտամինների տեսքով օգտակար են և անհրաժեշտ տարբեր տարիքի մարդկանց:

Ձմերուկը վտանգավոր է այն մարդկանց համար, որոնց օրգանիզմում կան խոշոր քարեր: Օժտված լինելով ուժեղ միզամուղ ազդեցությամբ՝ ձմերուկը կարող է «ստիպել» մինչև վերջ չլուծված քարերին տեղից շարժվելու, նշանակում է՝ երկամային խիթերից խուսափելն անհնար է:

Ձմերուկը սև հացով ուտելը կարող է հանգեցնել ստամոքսի կամ տասներկումատնյա աղու հիվանդությունների սրացման: Իսկ ձմերուկը սպիտակ հացով առաջացնում է շատ  գազեր:

Ձմերուկ չի կարելի ուտել կոլիտների և փորլուծության ժամանակ, ինչպես նաև սրտի այն հիվանդությունների, որոնք ուղեկցվում են օրգանիզմում հեղուկի  կանգով: