տուն Լուրեր Ովքեր կարող էին հայտնվել ԱԺ-ում, եթե ընտրությունները լինեին մայիսին. հարցում

Ովքեր կարող էին հայտնվել ԱԺ-ում, եթե ընտրությունները լինեին մայիսին. հարցում

115
0

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների 59 տոկոսը նշել է, որ կքվեարկեր «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի (հարցումն անցկացվել է 2019 թվականի մայիսի 6-31-ը):

Բացի այդ, հարցվածների ևս 6 տոկոսը որպես երկրորդ ընտրություն նշել է «Իմ քայլը» դաշինքը:

Հարցվածների 12 տոկոսը նշել է, որ առաջիկա կիրակի խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում կքվեարկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Հարցվածների 21 տոկոսը ԲՀԿ-ն նշել է որպես երկրորդ ընտրություն:

Հարցվածների 5 տոկոսը նշել է, որ կքվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: ՀՀԿ-ն որպես երկրորդ ընտրություն նշել է հարցվածների 2 տոկոսը:

Հարցման մասնակցիների 4 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին: ԼՀԿ-ն որպես երկրորդ ընտրություն նշել է 19 տոկոսը:

Հարցվածների 4 տոկոսը հայտնել է, որ կքվեարկեր ՀՅԴ-ի օգտին: ՀՅԴ-ն որպես երկրորդ ընտրություն նշել է հարցվածների 2 տոկոսը:

«Սասնա ծռեր» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 1 տոկոսը: Եվս 1 տոկոսը «Սասնա ծռեր» կուսակցությանը նշել է որպես երկրորդ ընտրություն:

Հարցվածների 10 տոկոսը հայտնել է, որ ոչ մի քաղաքական ուժի օգտին չէին  քվեարկի: Հարցման մասնակիցների 34 տոկոսը որպես երկրորդ ընտրություն նշել է որևէ  քաղաքական ուժի օգտին չքվեարկելը:

Հարցման մասնակիցների 5 տոկոսը հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեր, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, տվել է «չգիտեմ» պատասխանը: Հարցվածների 15 տոկոսը ևս երկրորդ ընտրություն տվել են «չգիտեմ» պատասխանը: