Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրելու:
Երեք թեկնածուներն են` Գեղամ Գևորգյանը, ով ԵՊՀ ռեկտորի տեղակալն էր, Վահե Հովհաննիսյանը, ով ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է, և Վահրամ Դումանյանը` ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը: