տուն Լուրեր Ովքեր են Արթուրին 6-րդ հարկից նետել (տեսանյութ)

Ովքեր են Արթուրին 6-րդ հարկից նետել (տեսանյութ)

127
0

Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիայի ուսանող Արթուր Մարտիրոսյանը, ում ցած էին նետել Խարկովի հանրակացարանի 6-րդ հարկից, պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։

Նրա խոսքով՝ իրեն ցած են նետել իր վեց ծանոթները այն բանից հետո, երբ ինքը սենյակից դուրս է նետել նրանց իրերը, որոնք վերջիններս ցանկացել են թողնել իր մոտ։

«Երկու-երեք րոպե հետո սենյակիս դուռը կոտրեցին, եւ սկսվեց տուրուդմբոցը։ Նրանք հանեցին էլեկտրաշոկը, դանակը, ես  մեջտեղ քաշեցի սեղանը, մոտեցա պատուհանին եւ սկսեցի օգնություն կանչել»,- պատմել է Մարտիրոսյանը «Օբյեկտիվ» հրատարակությանը։

Ընկնելուց հետո Արթուրը թաքնվել է ավտոկայանատեղիում, որի պահակը պատմել է,  որ ընկնելուց հետո Արթուրը չի ճանաչել ոստիկաններին եւ դարձյալ ոստիկան է կանչել օգնության։

Հանրակացարանի պահակը պատմել է, որ անցյալում Արթուր Մարտիրոսյանը ուշադրություն չի գրավել, վատ, անիրավաչափ արարքներով աչքի չի ընկել։

Կատարվածով զբաղվում են իրավապահները։