18 տարի առաջ Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցի կապակցությամբ պաշտոնատար անձինք, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Պանթեոն էին այցելել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ անդամներ, այդ թվում` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը եւ ուրիշներ:
Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր Վազգեն Սարգսյաններ ու Կարեն Դեմիրճյաններ դեռ կծնվեն։ Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանն ու մեղավորների պատժվելուն, նա նշեց. «Ովքեր չեն պատժվել` էդ էլ Աստծո վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում: