տուն Լուրեր Ովքե՞ր են Մոսկվայում սպանված Հայաստանի քաղաքացիները

Ովքե՞ր են Մոսկվայում սպանված Հայաստանի քաղաքացիները

127
0

despanatun RD

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է, թե ովքեր են Մոսկվայում սպանված Հայաստանի երկու քաղաքացիները: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Դեսպանությունը զբաղվում է այդ հարցով, օրվա ընթացքում տեղեկատվություն կլինի»,- հայտնեց ԱԳՆ խոսնակը:

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում վարձակալված բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի՝ հրազենային վնասվածքներով:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:

Ավելի ուշ դեսպանությունից Araratnews.am-ին հայտնեցին, որ սպանվածները ծնունդով երևանցիներ են` 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: