Քննարկումների արդյունքում ցուցարարներն այդպես էլ չկարողացան գալ ընդհանուր հայտարարի. մի մասն ուզում է մնալ Բաղրամյան պողոտայում, մի մասն էլ հակված է Ազատության հրապարակ տեղափոխվել: Քաղաքացիները չեն ցանկանում լսել նախաձեռնության անդամներին և հրաժարվում են իրենց հետ Ազատության հրապարակ տեղափոխվել:
Ի պատասխան քաղաքացիական անհնազանդության՝ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խիստ նախազգուշացում արեց՝ ասելով՝ ով որոշի մնալ Բաղրամյան պողոտայում՝ կմաքրվի այստեղից: