տուն Լուրեր Ոստիկանությունը մեկ անձի բերման է ենթարկել Բագրատյանի հետ միջադեպի արդյունքում

Ոստիկանությունը մեկ անձի բերման է ենթարկել Բագրատյանի հետ միջադեպի արդյունքում

93
0

vostikanutyun231

Ազգային ժողովի մոտ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ վիճաբանության արդյունքում մեկ անձ բերման է ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Մեկ անձ բերման է ենթարկվել մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով»,­հայտնեցին ոստիկանությունից: Ազգային ժողովի դիմաց Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ձևավորելու համաձայնագրի
դեմ բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ ցուցարարներից մեկի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի
միջև: Հրանտ Բագրատյանը ցուցարարներին հայտնեց, որ ինքը ևս դեմ է համաձայնագրին, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը պատգամավորին խորհուրդ տվեց «գնալ թոշակի» և նրան «շուլլեր» անվանեց, որից հետո պատգամավորի և քաղաքացու միջև քաշքշուկ սկսվեց: Ցուցարարը ձեռքի ջրի շիշը նետեց պատգամավորի վրա, շիշը կպավ Բագրատյանի ձեռքին: Ոստիկանների միջամտությունից հետո քաշքշուկի մեջ մտած ակտիվիստները հանդարտվեցին, Բագրատյանն էլ հեռացավ: